Տուր փաթեթ

Արժեքն իր մեջ ներառում է

  1. Գիշերակաց հյուրանոցում,
  2. 3 անգամվա սնունդ (նախաճաշ, ճաշ, ընթրիք)
  3. Էքսկուրսավարի ծառայություն
  4. Հարմարավետ տրանսպորտ
  5. Պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր

Օր 1

Մատենադարան,

Կասկադ,

Օպերայի և բալետի ակադեմիակն թատրոնի շենք,

Ծիծեռննակաբերդ (Ցեղասպանության թանգարան),

Արարատ կոնյակի գործարան,

Հյուսիսային պողոտա,

Հանրապետության հրապարակ,

Գիշերակաց Երևանում,

Օրը կսկսենք հնագույն ձեռագրերի պահոց՝ Մատենադարան այցելությամբ, որը աշխարհի ձեռագիր գրականության մեծագույն պահոցներից մեկն է (10։00 – 11։30), այնուհետև կայցելենք Կասկադ՝ թանգարան բաց երկնքի տակ (10։45 – 11։20)։ Այնտեղից քայլելով կգնանք և կտեսնենք հայտնի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը (11։30 – 11։50), Օպերայից մեքենայով կշարժվենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ կխոնարհենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ապա կայցելենք ցեղասպանության թանգարան (12։10 – 14։20), Թանգարանից հետո կգնանք ճաշելու (14։35 – 15։45), ճաշից հետո կայցելենք Արարատ կոնյակի գործարան, որտեղ էլ  կհամտեսենք հայակական աշխարհահռչակ և անմահական կոնյակը (16։00 – 18։00)։ Այնտեղից կշարժվենք Հյուսիսային պողոտա, որտեղից զբոսնելով կգնանք Հանրապետության հրապարակ, կվաելենք հրապարակի գեղեցկությունը և երգող շատրվանները (18։15 – 19։30), որից հետո կնթրենք և կգնանք հյուրանոց (21։00)։

Օր 2

Մեկնում Երևանից,
Գառնի (քարերի սինֆոնիա),
Ազատ գետ,
Գեղարդ,
Խոր վիրապ,
Գիշերակաց Երևան:

8։00 – նախաճաշ,
9։00-ին կշարժվենք դեպի Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը՝ ժայռափոր Գեղարդավանք (10։00 – 10։45), որից հետո կայցելենք Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճար՝ Գառնի, կտեսնենք բնության կողմից ստեղծված հրաշալիքը՝ քարերի սինֆոնիան և իհարկե կվայելենք Ազատ գետի և շրջակայքի գեղեցկությունը (11։00 – 12։30), անմիջամես հետո կտեսնենք լավաշ թխելու արարողությանը (12։30 – 13։00), այնուհետև կճաշենք (13։00 – 14։00)։ Ճաշից հետո կայցելենք Խոր Վիրապ, որտեղ, ըստ ավանդության 13 տարի բանտարկված է եղել Հայաստանի առաջին կաթողիկոսը՝ Գրիգոր Լուսավորիչը (15։00 – 15։45), ապա կվերադառնանք Երևան և կայցելենք Վերնիսաժ (16։30 – 17։30), որտեղից կարող եք գնել հուշանվերներ, այնտեղից կգնանք ընթրիքի (18։00 – 19։00) և կվերադառնանք հյուրանոց։

Օր 3

Զվարթնոց,
Մայր տաճար,
Սբ. Գայանե,
Սբ. Հռիփսիմե
Սբ. Շողակաթ,
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալի,
Գիշերակաց Երևան:

Նախաճաշ – 8։00

9։30-ին դուրս կգանք հյուրանոցից և կշարժվենք դեպի միջնադարյան Հայաստանի ամենայուրահատուկ տաճարներից մեկը՝ Զվարթնոց (10:00 – 11:15)։ Այնտեղից ճանապարհը կշարունակենք դեպի Հայոց հոգևոր մայրաքաղաք՝ Էջմիածին, կայցելենք Սուրբ Գայանե եկեղեցի (11։30 – 12։00), որը նվիրված է Հռիփսիմյան կույսերի առաջնորդին՝ Գայանեին, որից հետո կայցելենք աշխարհի առաջին քրիստոնեական տաճարներից մեկը՝ Էջմիածնի մայր տաճարը (12։05 – 13։30), որը նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրն է, դրանից հետո կճաշենք (13։35 – 14։35) և ճանապարհը կշարունակենք դեպի Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Շողակաթ եկեղեցիներ (14։45 – 15։45), որոնք նույնպես նվիրված են Հռիփսիմյանց կույսերին։ Էջմիածնից դուրս գալով՝ կշարունակենք մեր ուղևորությունը դեպի Սարդարապատի հերոսամարտի Հուշահամալիր (16։30 – 18։00), որի հետ կապված է հայ ժողովրդի պատմությանն կարևորագույն էջերից մեկը։ Սարդարապատից կվերադառնանք Երևան, կնթրենք(19։15 – 20։30) և կավարտենք մեր օրը։

Օր 4

Օշական
Մուղնի,
Սաղմոսավանք,
Հայոց այբուբենի հուշարձան,
Գիշերակաց Երևան։

Նախաճաշ – 8։00

9։30-ին կշարժվենք Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (10:15 -11:30), որտեղ ամփոփված է Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի աճյունը, այնտեղից կգնանք Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի (11:50 – 12:30), որը ժամանակին եղել է հայտնի ուխտատեղի։ Մուղնիից հետո կայցելենք Սաղմոսավանք վանական համալիր (12:50 – 13:30): Կվաելենք շրջակա բնությունը՝ իր գեղեցիկ տեսարաններով։ Այնուհետև կճաշենք (13:30 – 14:30) և կշարունակ ենք մեր ճանապարհը դեպի Հայոց այբուբենի հուշարձան (14: 45 – 16:00), որտեղ յուրաքանչուրը կարող է նկարվել իր անվան սկզբնատառի մոտ; Ապա կվերադառնանք Երևան (17:00) և կունենանք մի փոքր ազատ ժամանակ (17:00 – 19:00), որի ընթացքում կարող ենք զբոսնել, այցելել խանութներ կամ պարզապես հանգստանալ։ Ժամը 19:00-ին կնթրենք և կվերադառնանք հյուրանոց։

Օր՝ 5

Մեկնում Հայաստանից

Արժեքը՝ 360$

Leave a comment