Saghmosavank – Սաղմոսավանք

Սաղմոսավանքը գտնվում է Արագածոտնի մարզում, Սաղմոսավան գյուղում։ Այն քասախ գետի ձախ կողմում է`ձորի մոտ։ Սաղմոսավանքի անունը բացատրվում է այսպես. ըստ ավանդության հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը նկատում է այդ վայրը Արագած լեռան վրայից, գալիս է այդտեղ, հավաքում է հոգևորականներին և սովորեցնում է Սաղմոսներ երգել: Հետագայում այդտեղ բնակավայր է կառուցվում որի անունը կոչում են Սաղմոսավան։ 1215 թվականին իշխան Վաչե Վաչուտյանը կառուցեց Սաղմոսավանքի Սուրբ Սիոն եկեղեցին, որի ճարտարապետն էր Մոմիկը: Եկեղեցին ձայնի հրաշալի ակուստիկա ունի, որտեղ շատ լավ են լսվում Սաղմոսները։ Այս փաստով է բացատրվում Սաղմոսավանքի անվան մեկ այլ բացատրությունը:Saghmosavank is located in Aragatsotn Province, in the Village Saghmosavan. It is on the left of the River Kasakh. The name Saghmosavan is explained in this way: according the tradition the first Catholicos of Armenians, Grigor the Enlightener, noticed this place from Mountain Aragats. He came here, gethered clergimen and taught them to sing Phsalms. The word psalm in Armenian is pronounced as saghmos . In 1215 prince Vache Vachutyan built the Holy Zion Church in this place. The architect was Momik. The church has wonderful sound acoustics. This fact is another explanation of the name Saghmosavank.

Leave a comment